|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մեծ Բրիտանիայի հազարավոր բնակիչներ, որոնք հանգստանալու էին մեկնել Ֆրանսիա, Նիդեռլանդներ եւ Մալթա, փորձում են շտապ տուն վերադառնալ, որպեսզի խուսափեն երկշաբաթյա կարանտինից, որը պարտադիր կդառնա օգոստոսի 15-ից ժամը 4:00-ից (Երեւանի ժամանակով 07:00) նշված երկրներից վերադառնալուց հետո: Գնացքները, որոնք Ֆրանսիայից թագավորություն են մեկնում, վերադառնում են լեփ-լեցուն, ավտոբուսով Եվրոթունելով անցնելու տոմսեր չեն մնացել: Այդ մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», վկայում են տրանսպորտային ընկերությունների տվյալները:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները օգոստոսի 13-ի երեկոյան հայտարարել Էին, որ օգոստոսի 15-ից երկշաբաթյա կարանտին են սահմանելու Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Մալթայից, Մոնակոյից ու Տերկս եւ Կայկոս կղզիներից, ինչպես նաեւ Նիդեռլանդների Թագավորության կազմի մեջ մտնող Արուբա անդրծովյան տարածքից ժամանողների համար՝ այնտեղ COVID-19-ով վարակվածների թվի աճի պատճառով:
Ճեպընթաց գնացքի տոմսերի մեծամասնությունը նույնպես վաճառվել է հաշված ժամերի ընթացքում, այժմ հասանելի են բարձր գնով սահմանափակ թվով տոմսեր։