|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Միլանի մոտակայքում գտնվող Կաստանո-Պրիմո կոմունայի ոստիկանները կենսաթոշակառուների «հանցավոր» խումբ են բացահայտել. անտեսելով կարանտինը` նրանք գաղտնի կերպով հավաքվում էին անտառում ու թղթախաղով զբաղվում. ըստ yerkir.am-ի` գրում է La Repubblica թերթը:
Օրինախախտները 65-72 տարեկան են: Նրանք հարազատներին ասում էին, թե գնում են գնումների կամ ամենօրյա թերթի հետևից, բայց շտապում էին մոտակա անտառը`թղթախաղով օրը կարճելու: Տարեց մարդկանց մատնել է նրանց իտալական խառնվածքը` խաղի ընթացքում վիճել են ու գոռգոռացել, ինչն էլ լսել են մոտակայքում ապրող բնակիչներն ու հայտնել ոստիկանությանը: Ոստիկաններն անտառում «բռնեցրել են» 6 տարեց տղամարդու` առանց բժշկական դիմակների:
Կոմունայի քաղաքապետի խոսքով` ինքը նախ շատ է զայրացել, որ կենսաթոշակառուներն իրենց այդպես անպատասխանատու են պահել, հետո մտածել է` եթե այդքան տխուր չլիներ, ապա կարելի էր լավ ծիծաղել:
Օրինախախտներին չեն տուգանել: Նրանց տուն են տարել ու հարազատներին խստորեն հանձնարարել հետևել ու առանց անհրաժեշտության դուրս չթողնել: