|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հայտնի ֆուտբոլիստ, մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգստը կկայանա Երևանում օգոստոսի 13-ին:
Հոգեհանգիստը տեղի կունենա Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդ) ժամը 18:00-ին:
Ղասաբօղլյանը «Փյունիկի» սան էր։
Հայաստանի ֆուտբոլի առաջնության ժամանակ դեբյուտային խաղն անցկացրել էր «Զվարթնոց-ԱԱԼ» թիմի կազմում, որի մարզիչը նրա հայրն էր։ Ավելի ուշ հանդես է եկել «Արարատ», «Կիլիկիա» և «Ուլիս» թիմերի կազմում։ Դրան զուգահեռ Ղասաբօղլյանը նաև ընդգրկվել է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում:
Վերջին շրջանում նա անցել էր մարզչական աշխատանքի Ղազախստանում:
Ղասաբօղլյանը կյանքից հեռացել էր օգոստոսի 9-ին` 34 տարեկանում Ղազախստանում: