|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն խորը կսկիծով տեղեկացնում է, որ ավտովթարի հետևանքով ողբերգականորեն մահացել է կոմիտեի աշխատակազմի ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Մհեր Միշայի Մկրտումյանը:
Մ. Մկրտումյանի կյանքից հեռանալը մեծ կորուստ է կոմիտեի աշխատակազմի և ջրային տնտեսության ողջ համակարգի համար: Մ. Մկրտումյանը կանգնած էր ՋՏՊԿ-ի ստեղծման ակունքներում, մեծ ներդրում ուներ համակարգի կայացման ու հզորացման գործում:
Կոմիտեն իր ցավակցությունն ու կարեկցանքն է արտահայտում Մկրտումյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու
մտերիմներին:
Մ. Մկրտումյանի հոգեհանգիստը կկայանա հոկտեմբերի 30-ին ժամը 18.00-ից Աջափնյակ թաղամասի Ֆուչիկի 27/34 հասցեում (Մալայանի ակնաբուժական կենտրոնի դիմաց):
Հուղարկավորությունը նույն հասցեից հոկտեմբերի 31-ին ժամը 13.00 –ին: