|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ֆրանսիայի իշխանությունները հետզհետե կխստացնեն ոստիկանական ստուգումները, որպեսզի համոզեն մարդկանց դիմակներ կրել այն վայրերում, որտեղ դա անհրաժեշտ է համարվել, ինչպես նաև պահպանել սոցիալական հեռավորությունը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
«Մենք շրջադարձային փուլում ենք գտնվում: Պատրաստվում ենք մոբիլիզացնել ոստիկանական ուժերը ստուգումների համար»,- լրագրողներին ասել է Ֆրանսիայի կառավարության մամուլի խոսնակ Գաբրիել Աթալը:
Ընդ որում, մամուլի խոսնակը հավելել է, որ մարդիկ պետք է վախենան ոչ թե ոստիկանությունից, այլ վիրուսից, «որը թաքնված է և վարակում է»։