|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Օգոստոսի 12-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 14 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1278 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 4 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1058 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ:
Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 7208 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 245 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով: