|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքական իշխանությունները պատրաստ են վերակառուցել Լիբանանի մայրաքաղաքի նավահանգիստը, որը ոչնչացվել է օգոստոսի 4-ին`հզոր պայթյունից: Այս մասին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը. հայտնում է Anadolu գործակալությունը:
Ըստ Թուրքիայի փոխնախագահի՝ Թուրքիայից որոնողափրկարարական խմբերը շարունակում են իրենց աշխատանքը Լիբանանի մայրաքաղաքում, և իշխանությունները Լիբանան են մատակարարել 400 տոննա պարենամթերք:
«Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստը և հարակից վնասված շենքերը», - ասել է Օքթայը:
Նա նաև նշել է, որ Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպման ժամանակ Անկարայի ներկայացուցիչները նշել են, որ լիբանանյան կողմը կարող է օգտագործել Մերսինի թուրքական նավահանգիստը մինչև Բեյրութի նավահանգստի վերականգնումը: