|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքական հորատող Oruç Reis-ը վերսկսել է Միջերկրական ծովում հետախուզական հորատումը. լրագրողներին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հորատման աշխատանքները վերսկսվել են Հունաստանի և Եգիպտոսի միջև ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ համաձայնագրի ֆոնին: Հունաստանը կարող է դիմել Հաագայի դատարան`Թուրքիայի հետ վեճերի կապակցությամբ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հունաստանի արտգործնախարարությունը, Հունաստանը և Եգիպտոսը համաձայնագիր են ստորագրել բացառիկ տնտեսական գոտու սահմանազատման վերաբերյալ՝ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի Կահիրե կատարած այցի ընթացքում: Դենդիասը համաձայնագիրը անվանել է «օրինակելի, կարևոր ամբողջ Արևելյան Միջերկրական ծովի համար»:
«Մենք դադարեցրել էինք հորատումը, բայց մենք նորից կսկսենք: Մենք պայմանագիր ենք ստորագրել Լիբիայի հետ և վճռականորեն կշարունակենք այն իրացնել: Հունաստանի և Եգիպտոսի միջև համաձայնագիրը վավերականություն չունի: Նրանք ասում են, որ այդ պայմանագիրը, իբր, ուղղված չէ մեր դեմ, բայց մենք նույնիսկ անհրաժեշտ չենք համարում քննարկել նրանց համաձայնագիրը, որը կնքվել է այն տարածքի վերաբերյալ, որի նկատմամբ նրանք իրավասություն չունեն », - ասաց Էրդողանը: