|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ադրբեջանը Լիբանանին օգնություն է հատկացրել 1 միլիոն դոլարի չափով: Համապատասխան հրամանը ստորագրվել է նախօրեին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի կողմից:
Նշված գումարը կհատկացվի 2020 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից:
Օժանդակ գնությունը հատկացվում է հաշվի առնելով Լիբանանի մարդասիրական կարիքները՝ օգոստոսի 3-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ավերիչ պայթյունի հետևանքով:
Համաձայն վերջին տվյալների ՝ աղետը հանգեցրել է առնվազն 137 մարդու մահվան և ավելի քան 5 հազար վիրավորների:
Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Լիբանանին օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին։ Լիբանանում ապրում է մոտ 300.000 հայ, որոնք զբաղվում են ակտիվ հասարակական-քաղաքական գործունեությամբ. պայթյունի հետևանքով մեծ վնաս է կրել նաև հայկական համայնքը, որն ունի նաև 11 զոհ։