|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Շիաների «Հըզբոլլահ» կուսակցությունը կոչ է արել լիբանանյան ողջ ժողովրդին՝ միասնության և համերաշխության՝ հանուն ընդհանուր խնդիրների: Շարժման հայտարարությունը, որը հրապարակվել է Բեյրութի ռմբակոծությունից երեք ժամ անց, մեջբերվել է Al-Manar-ի կողմից:
«Այս ցավալի ողբերգությունը, աննախադեպ վնասներ առաջացնելով և հումանիտար, սոցիալական և տնտեսական մակարդակներում, պահանջում է ողջ լիբանանյան և երկրում գործող բոլոր քաղաքական և ազգային ուժերից միասնություն, համերաշխություն և համատեղ ջանքեր գործադրել այս աղետալի հետևանքները հաղթահարելու համար», - ասվում է հայտարարության մեջ:
«Հըզբոլլահ»-ը նաև խոր ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շնորհակալություն հայտնել բոլոր այն ծառայությունների աշխատակիցներին, որոնք ներգրավված են պայթյունի հետևանքների վերացման և տուժածներին օգնության համար: