|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ադրբեջանցի լրագրող և հրապարակախոս, ԱՄՆ-ում բնակվող քաղաքական փախստական Բեյդուլլա Մանաֆովն իր ֆեյսբուքյան էջում ծաղրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրան վախկոտ անվանել`հայերին օգնելու մեղադրանքների համար:
«Ես մեղադրվում եմ ծանր հանցագործություն կատարելու մեջ՝ օգնելով հայկական քարոզչությանը: Ես դա կարող եմ խոստովանել, եթե դա կփրկի Ադրբեջանի պատիվը և խիզախություն և խելք կհաղորդի գերագույն գլխավոր հրամանատար Ալիևին», - գրել է Մանաֆովը:
Հուլիսյան բախումների ժամանակ Մանաֆովը գրել էր. «Աշխարհի ոչ մի երկիր չունի այդպիսի վախկոտ պաշտպանության նախարար և այդպիսի հիմար նախագահ: Ես հպարտ եմ, որ նրանք դեռևս գերեվարված չեն հայերի կողմից»: