|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն խորհրդարանին առաջարկել է մինչև հոկտեմբեր երկարաձգել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի ռեժիմը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին Կոնտեն հայտարարել է հուլիսի 28-ին Սենատում ունեցած իր ելույթում:
«Այսօր առավոտյան նախարարական խորհրդի նիստում մենք որոշում կայացրեցինք երկարաձգել արտակարգ իրավիճակի ռեժիմը մինչև հոկտեմբեր»,- ասել է Կոնտեն:
Վարչապետը նշել է, որ կորոնավիրուսը դեռ շարունակում է շրջել Իտալիայում, անհանգստանցնող է նաև համաշխարհային և հարևան երկրներում տիրող իրավիճակը:
Իտալիայում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակը հայտարարվել է հունվարի 31-ին: Երկրում Covid-19-ի հաստատված դեպքերի թիվը 246 հազար 286 է, կորոնավիրուսը հաղթահարել է 198 հազար 593 մարդ, կորոնավիրուսից մահացել է 35 հազար 112 անձ: