|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իսպանիայի խորհրդարանը հաստատել է արտակարգ դրության ռեժիմի 6-րդ և վերջին երկարաձգումը մինչև հունիսի 21-ը. այս մասին գրում է CNN-ը, նշելով՝ արտակարգ դրությունը պրենեյան երկրում շարունակվում է երեք ամիս՝ մարտի 14-ից ի վեր: Իսպանիայի 17 նահանգային կառավարություններն ինքնուրույն են որոշում սահմանափակումների մեղմացման փուլերի անցման կարգը, որոնք 4-ն են (0-3):
Այս առնչությամբ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ասել է. «Մենք հաղթահարել ենք համավարակի վատագույն ժամանակահատվածը»։
Նշենք՝ երկրի 70 տոկոսը այս պահին գտնվում է կարգավորման 2-րդ փուլում, իսկ Մադրիդն ու Բարսելոնան՝ առաջին փուլում:
Ըստ վերջին տվյալների՝ Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է 27 128 մարդ, վարակվել՝ 240 326-ը: