|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Կարբիում այսօր հրդեհի բռնկմամբ տեղի ունեցած գազի արտահոսքից տուժածներ կան։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Պարզվել է, որ 10 կիլոգրամանոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով բնակիչներ Սարգիս Ս․-ն (ծնված 1987 թ․) և Արտակ Ս․-ն (ծնված 2011 թ․) ստացել են այրվածքներ։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները տեղի ուժերով տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, այնուհետև՝ «Արմենիա» ՀԲԿ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:29-ին, մարվել` 10:31-ին: