|
Փոխարժեքներ
04 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.44 |
| EUR | ⚊ | € 446.07 |
| RUB | ⚊ | ₽ 4.925 |
| GBP | ⚊ | £ 516.76 |
| GEL | ⚊ | ₾ 140.62 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ ծննդյան օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ուղերձում ասված է․
«Հարգելի Շավքաթ Միրոմոնի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Ցանկանում եմ մաղթել Ձեզ անսպառ եռանդ, մեծ հաջողություններ և նոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, ինչպես նաև նպատակների իրականացում` ի շահ Ուզբեկստանի ժողովրդի:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր պետությունների միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները հետևողականորեն կզարգանան բոլոր ոլորտներում, ինչն ամբողջովին բխում է մեր ժողովուրդների շահերից:
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ, հարգելի Շավքաթ Միրոմոնի, ինչպես նաև Ձեր ընտանիքի անդամներին և մերձավորներին քաջառողջություն, երջանկություն և ամենայն բարիք, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն, բարօրություն և բարեկեցություն»: