|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Բոլսոնարուին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում նշված է.
«Ձերդ Գերազանցություն,
Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ հղում եմ Ձեզ իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները:
Մեր երկրների միջև հաստատված բարեկամությունն ու փոխադարձ վստահությունը լուրջ նախադրյալներ են հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման համար: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք նոր բովանդակությամբ կհագեցնենք մեր երկկողմ օրակարգն ու բազմաթիվ նոր ամուր կապերով իրար կկապենք Հայաստանն ու Բրազիլիան:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։