|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ամրապնդման և բանակցային գործընթացն ակտիվացնելու տարբեր նախաձեռնություններ: Այս մասին հուլիսի 23-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հարցը քննարկում ենք կողմերի հետ: Հույս ունենք, որ միջազգային ուղևորությունների սահմանափակումների վերացումից հետո հնարավորություն կստեղծվի մշակել հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի ամբողջ շրջանակը»,- նշել է նա:
Զախարովայի խոսքով, ռուսական կողմը կողմերին «առավելագույն զսպվածության» կոչ է անում։ Նա նշել է, որ երեք պետությունները փոխգործակցում են դիվանագիտական ուղիներով և ռազմական գերատեսչությունների միջոցով՝ լարվածությունը նվազեցնելու համար:
Նա նշել է` հրադադարի ռեժիմի խախտումները սկսել են նվազել, սակայն լարվածությունը շարունակում է պահպանվել հայ-ադրբեջանական սահմանին:
Զախարովան նշել է նաև, որ Սերգեյ Լավրովն արտակարգ հեռախոսազրույցներ է ունեցել իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ: Այս շաբաթ նա քննարկել է իրավիճակը Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի դեսպանների հետ: Փոխգործակցություն է իրականացվում ռազմական գերատեսչությունների միջոցով։