|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 նոր դեպք, ևս 4 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկանում ենք երկրի կառավարության կայքում ներկայացրած տվյալներից:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1085 դեպք, վարակվածներից 911-ն առողջացել է, 16-ը` մահացել:
5692 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 275 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 15 382 483 է, մահացել է 630 369 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: