|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մոսկվայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 536 նոր դեպք. «ՌԻԱ-նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:
«Ապրիլի 3-ի դրությամբ անցկացվել է 207 483 թեստավորում, հաշվի առնելով նաև կորոնավիրուսով վարակման բարձր մակարդակ ունեցող երկրներից ժամանած մարդկանց թեստավորումը»,-նշված է ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության հայտարարության մեջ:
Մոսկվայում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3893 դեպք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 203 140 դեպք, 64 744-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 246 760 մարդ։