|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Չինաստանի իշխանություններն աննախադեպ են անվանել Հյուսթոնում Չինաստանի գլխավոր հյուպատոսության փակումը և խոստացել ԱՄՆ-ին պատասխանել համապատասխանաբար. հայտնում է The Hill-ը։
Հիշեցնենք՝ դեռևս հուլիսի 21-ին ԱՄՆ-ը պահանջել է Հյուսթոնում տեղակայված չինական գլխավոր հյուպատոսությունը փակել 3 օրվա ընթացքում։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն դա բացատրել է նրանով, որ Չինաստանն իրականացնում է ամերիկյան մտավոր սեփականության խոշոր չափերով գողություն, որը հսկայական վնաս է հասցնում ամերիկյան տնտեսությանը։
Ի պատասխան՝ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վեն Վենբինը տեղի ունեցածն անվանել է «աննախադեպ էսկալացիա» և խոստացել, որ պաշտոնական Պեկինը դա անպատասխան չի թողնի։