Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.5 |
EUR | ⚊ | € 448.56 |
RUB | ⚊ | ₽ 4.6624 |
GBP | ⚊ | £ 517.52 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Ֆինլանդիայի տրանսպորտի նախարարությունում պատրաստում են պատասխան գործողությունների ծրագիր, որը կիրականացվի, եթե հանկարծ Ռուսաստանը սահմանափակի արևմտյան ավիափոխադրողների թռիչքներն իր օդային տարածքում. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ պաշտոնյաները քննարկում են երկրի տարածքով Եվրոպայից դեպի Ասիա ավիաթռիչքների սահմանափակումների կամ բացարձակ արգելման հնարավորությունը:
Ֆինլանդիայի տրանսպորտի նախարարը նշել է, որ Ռուսաստանի այդ քայլը կարող է ոչ միայն ազդել ֆիննական Finnair խոշոր ավիաընկերության գործունեության, այլև Finnavia ընկերության պատասխանատվության տակ գտնվող ավիանավիգացիոն համակարգի և ֆիննական օդանավակայանների վրա: