|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն աշխատանքային նախաճաշի ընթացքում Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Վարդան Տողանյանի և Փոլադ Բյուլբուլ օղլուի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման վերաբերյալ հարցեր։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Անդրկովկասում անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված խնդիրները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման հեռանկարները», - ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: