|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում լաբորատոր կերպով հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: 2 վարակակիր ապաքինվել ու դուրս է գրվել. այս մասին գրում է StopCov հատուկ կայքը։
Նշվում է՝ փետրվարի 16-ից հուլիսի 17-ը երկրում հաստատված ընդհանուր դեպքերի քանակը 1 010 է:
Եվս 31 քաղաքացի արտերկրից է վերադարձել բուժման, որոնցից 28-ը Աֆղանստանից, նրանք բոլորը զինվորականներ են, խաղաղապահ առաքելության անդամներ, բուժումն ընթանում է Գորիի հոսպիտալում, բոլորի վիճակը գնահատվում է բավարար:
Երկրում առողջացածների ընդհանուր թիվը 885 է, մահվան դեպքերը 15-ն են:
Քովիդ կենտրոններում 138 մարդ է, կարանտինում` 5 640, ստացիոնարում` 244:
Ըստ Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալների` հուլիսի 16-ի դրությամբ PCR թեստավորում է անցել 159.600 մարդ, թեստերի ընդհանուր քանակը` 164.300: