|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Տավուշի սահմանամերձ բնակավայրերում այսօրվա իրականացված քաղպաշտպանությունը առանձնահատուկ էր վերջին 30 տարիների ընթացքում, քանի որ օրվա երկրորդ կեսին պատսպարումը հիմնված էր ԱԹՍ-ներից պաշտպանվելու վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը`հավելելով, որ սա նորություն էր իրենց համար, քանի որ պատսպարվելու վայրեր չկային, ամբողջ տարածաշրջանը թիրախավորված էր:
«Այսօր բավականին ծանր օր ենք ունեցել, վաղ առավոտից ռմբակոծվել են Տավուշի մարզի Բերդ համայնքի սահմանամերձ բնակավայրերը, Տավուշ գյուղն ու Բերդ քաղաքը: Համայնքի քաղպաշտպանությունը լավ է աշխատել եւ դրա շնորհիվ է, որ մենք մինչեւ օրվա երկրորդ կես կարողանում էինք պատսպարվել եւ խուսափել վատ հետեւանքներից, սակայն, ցավոք սրտի, օրվա երկրորդ կեսին մենք ունեցանք վիրավոր Չինարի գյուղում: Դեպքը տեղի է ունեցել այսպես` Չինարի գյուղի բնակչի վիրավորումից հետո ԱԻն տրանսպորտային միջոցը մոտեցել է համապատասխան աջակցություն ցուցաբերելու, դրա հետեւանքով ԱԹՍ–ն թիրախավորել է ԱԻՆ մեքենան»,-ասաց նա:
Մարզպետը հավելեց, որ բարեբախտաբար տոտալ պատսպարում է տեղի ունեցել եւ հաջողվել է խուսափել կորուստներից:
«Չինարիի վիրավորված բնակչի վիճակը կայուն է, նա տեղափոխվել է Երեւան, կյանքի վտանգ չի սպառնում»,- հավելեց մարզպետը: