|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Էրդողանը և նրա նախարարները այնպիսի հայտարարություններ են անում, որոնք բենզին են լցնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վրա. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը։
«Երկու հարևան երկրների միջև առկա լարվածության մեջ առանց որևէ կողմի սատարելու, պետք է ջանք գործադրենք խնդիրները արդարությամբ լուծելու համար։
Ռասիստական և ծայրահեղ կրոնական գաղափարախոսությունը մեծ վնաս է հասցնում տարածաշրջանային խաղաղությանը», - եզրափակել է Փայլանը։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ՊՆ և ԱԳՆ ղեկավարներ Հուլուսի Աքարն ու Մևլյութ Չավուշօղլուն իրենց զորակցությունն ու աջակցությունն էին հայտնել Ադրբեջանին՝ «դատապարտելով Հայաստանի ագրեսիվ պահվածքը»։