|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին «սկանդալային» է որակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիայից «ներողություն» լսելու ակնկալիքն ու իր երկրի դեմ պատժամիջոցները:
Ըստ AA-ի՝ նշելով, որ Պուտինը «բենզին է լցնում կրակի վրա», և որ Թուրքիան իրավունք ունի պաշտպանելու իր օդային և ցամաքային սահմանները, ազգայնամոլների ղեկավարն ասել է. «Ռուսաստանը բացարձակապես անարդար է և չարակամ»:
Բահչելին հավելել է, որ Թուրքիա-ՌԴ հարաբերություններին պետք է դիվանագիտական լուծում տալ, «քանի դեռ դրանք ավելի անդառնալի դեպքերի պատճառ չեն դարձել»: «Տնտեսական եւ քաղաքական դաշտում աճող առճակատումները, անկանխելի զինվորական և դիվանագիտական անհամաձայնությունները երկու երկրներին էլ կվնասեն»,- ասել է նա: