|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ռուսաստանը կօգտագործի բոլոր հնարավորությունները`կարգավորելու Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա սրումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում:
«Ես կարող եմ միայն հավաստիացնել, որ մենք կանենք հնարավոր ամեն ինչ և ցույց կտանք ռուսական դիվանագիտության բոլոր լավագույն որակները, հանրային դիվանագիտությունը, որպեսզի ոչ միայն կարգավորենք ներկայիս սահմանային հակամարտությունը, այլ ընդհանուր առմամբ բարելավենք եղբայրական և մերձավոր երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները:
Ռուսաստանը նման հնարավորություններ ունի, մենք դրանք օգտագործել ենք մեկից ավելի անգամ, ներառյալ՝ 2017 թվականին (հավանաբար Ռուդնենկոն նկատի է ունեցել 2016 թ. քառօրյա բախումները՝ խմբ.) Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների վերջին բռնկման ժամանակ: Վստահ եմ, որ մեր բոլոր հնարավորությունները կօգտագործվեն», - ասել է նա: