|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Չորեքշաբթի լույս գիշերը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում Ադրբեջանի դեսպանատան ճակատային հատվածին և հատակին մակագրվել են «Ո՛չ պատերազմին» և «Stop Ալիև» վանկարկումները. այս մասին շվեդական աղբյուրները բացառապես հայտնել են «Զարթոնք Մեդիա» գործակալությանը:

Նշվում է՝ այս ամենը պայմանավորված է նախօրեին ադրեբեջանցիների կողմից Տավուշում հայկական դիրքերի՝ Մովսեսի, Բերդի, Չինարիի ու Այգեպարի վրա հարձակվելու հանգամանքով։

Չնայած այն փաստին, որ մակագրողների ինքնությունը դեռևս անհայտ է մնում, մի բան հաստատ է, Շվեդիայից Բաքու ուղարկված հաղորդագրությունը պարզ է. Ալիևի ապարդյուն ջանքերը պետք է դադարեցվեն, և ադրբեջանական ագրեսիան չի արդարացվի։
Հիշեցնենք՝ անցյալ 24 ժամվա ընթացքում սա Ադրբեջանի երկրորդ դեսպանատունն է, որը նման վերաբերմունքի է արժանացել. նախկինում Փարիզում Ադրբեջանի դեսպանատանն էր նման ակցիա իրականացվել։
