|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երեկ ադրբեջանական հայտնի haqqin.az կայքը և նրա հղումով մի շարք այլ ադրբեջանական կայքեր տեղեկություն էին տարածել, որ իրենց մոտ է հայտնվել Տավուշում մարտերի ընթացքում զոհված հայ զինվորի անձնական տվյալները՝ հրապարակելով դրանք։
Ինչպես և սպասելի էր, սա ադրբեջանական կողմի հերթական կեղծ տեղեկատվությունն էր՝ սեփական հանրությանը մոլորեցնելու և «ադրբեջանական բանակի հաջողությունների մասին գովերգելու» մոլուցքով։
Այսպես, ըստ կեղծ լուրերի, «զոհվել էր» հայ զինվոր Սլավիկ Կայծակովը. լրատվամիջոցը գրում էր, որ «ՀՀ կառավարությունն ու ՊՆ-ն ամենաամոթալի ձևով թաքցնում են իրենց կորուստը և հայ իրավապահների ուշադրությանն է ներկայացնում իբր զոհված զինծառայողի տվյալները»։
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր հերթին տեղեկացրել է, որ հայ քաղաքացին տարկետում ունի, չի ծառայել և այժմ չի ծառայում։

Yerkir.am-ը հեշտությամբ բացահայտեց ադրբեջանական այս կեծիքը. մենք կապ հաստատեցինք անձամբ Սլավիկ Կայծակովի հետ, ով հավաստիացրեց լուրերի կեղծ լինելը։