|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը երկրում անցկացվող հակակառավարական ցույցերը անվանել է հեղաշրջման փորձ և քաղաքացիական պատերազմ:
«Մենք փողոցում ունենք սարսափելի բռնություններ, կա հեղաշրջման փորձ, կա իշխանության՝ ուժով բռնազավթելու և Սերբիայում քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ: Դա չի կարելի որևէ այլ կերպ նկարագրել և բացատրել: Ոչ մի հիմք չկա Սկուպշինի շենքը (պառլամենտ) կրակի տալու, այրել այգիները, հարձակվել ոստիկանների վրա, փողոցում ծեծել մարդկանց, վտանգել քաղաքացիների կյանքն ու ունեցվածքը», - Սերբիայի նախարարի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:
Սերբիայում բողոքի ցույցերը սկսվել են հուլիսի 7-ին. Հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակից և իշխանությունների գործողություններից դժգոհողները, խորհրդարան են եկել անմիջապես հետո այն բանից հետո, երբ նախագահ Ալեքսանդր Վույշիչը հայտարարեց ուրբաթից երկուշաբթի կարանտինային ռեժիմ մտցնելու մասին՝ վարակակիրների թվաքանակի ավելացման պատճառով: