| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  5 տարի առաջ - 2020-07-09 12:36
            5 տարի առաջ - 2020-07-09 12:36  
        Տանը հոսպիտալացման սպասող քաղաքացի մի քանի օր է՝ չունենք՝ 0 է թիվը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորորսյանը կառավարության նիստում։
Նա, սակայն, զգուշացրեց, որ բացասական միտում ցույց չի տալիս։
Կորոնավիրուսային հիվանդությունը հաստատված և հիվանդանոցնել տեղափոխվելու սպասող քաղաքացիների թիվը առավոտյան ժամը 9-ի դրությամբ 13 է, և օրվա ընթացքում տատանվում է մոտավորապես այդ թվի շրջանում:
«Համակարգի ծանրաբեռնվածությունը մնում է լարված այնքանով, որ այս նոր մարտահրավերը դեռ մեծ ռիսկ է պարունակում բոլորիս համար, և մենք պետք է շարունակենք ծավալված հիվանդանոցների ինտենսիվ աշխատանքը և շարունակենք ծավալումը: Դեռ նոր ծավալումներ լինելու են թե՛ առաջիկա շաբաթներին, թե՛ ամիսներին»,-ասաց նախարարը:
Նա սեղմ բնորորշեց այսպես․ «Վիճակը մնում է կայուն, բայց՝ ծանր, այսինքն՝ բացասական միտում չկա, բայց էական դրական միտում էլ չկա»:
Վարչապետն Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ պետք է հաշվի առնել՝ վիճակը մնում է անկանխատեսելի, քանի որ չգիտենք՝ վաղը նույնքան կայուն կմնա՞ իրավիճակը:
Մանրամասն՝ տեսանյութում․