|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևանում հուլիսի 8-ին թալանել են «Քառյակ Մեդիա» ընկերության տնօրենի Mercedes-ը։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Կայքի տեղեկություններով ժամը 01։00-ից մինչև 08։45-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի մոտ կայանված Ա. Անտինյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են կողային հայելիները, ապակիները և հետևի պլաստմասե պատյանները։
Ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը։