|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մոսկվայի Խամովնիկի շրջանում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացել է նշանավոր հայ ֆինանսիստ Ռուբեն Աղանբեգյանի որդին՝ 23-ամյա Աբելը. այս մասին հայտնում է Spletnik.ru-ն։
Աբելը BMW S1000 RR մոտոցիկլետով մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով կտրել է նրա ճանապարհը հետիոտնային անցումից 28 մետր առաջ։ Բախման հետևանքով Աբելն ընկել է մոտոցիկլետից, այդպիսով ստանալով գանգի լուրջ վնասվածքներ։ Ժամեր անց նա հիվանդանոցում մահացել է։
Հիշեցնենք՝ այս պահին Աղանբեգյանը հանդիսանում է «Нацпроектстрой» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, իսկ նախկինում նա «Открытие Холдинг»-ի տնօրենների խորհրդի անդամ էր։