|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կրեմլը ափսոսում է Ռուսաստանի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակի համար. փոխադարձության սկզբունքը կկիրառվի այնքանով, որքանով այն կհամապատասխանի Ռուսաստանի Դաշնության շահերին. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Միացյալ Թագավորությունը հրապարակել էր իր «Մագնիտսկու ցուցակը», որում ընդգրկված էին ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրկինինը և Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների այլ ներկայացուցիչներ:
«Մենք կարող ենք միայն զղջալ այդպիսի ոչ բարեկամական քայլերի համար: Իհարկե, փոխադարձության սկզբունքը և որոշ պատասխան որոշումներ կկիրառվեն այնքանով, որքանով դա բավարարում է Ռուսաստանի Դաշնության շահերը», - լրագրողներին ասաց Պեսկովը: