|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Արսեն Թորոսյանը հասկացրել է, որ Բժշկական համալսարանի հիվանդանոցներին, որոնք պատրաստ են քովիդ բուժել, պետպատվեր չի իջեցնելու։
«Վրեժ է լուծում բժշկականի խորհրդի նախագահ Վահան Արծրունուց, որը քննադատում է նրան, անգամ հրաժարականն է պահանջում։ Ի դեպ, Թորոսյանը ոչ միայն պատվաստումների, այլեւ որոշ դեղորայքի «սիրահար» է, օրինակ՝ «Պլակվենիլ»-ի, որն սկզբում համարվեց քովիդի լավագույն բուժամիջոցը, մեծ քանակով գնեցին, հետո պարզվեց` կարող է վատացնել հիվանդի վիճակը։
Հիմա մտածում են սաղացնել որեւէ աֆրիկյան երկրի վրա՝ որպես հումանիտար օգնություն»,- ասաց մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում