|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԻՆ-ը՝ տեղազննությունից հետո։
ԱԻՆ Քաղաքային վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների ղեկավար, մայոր Գևորգ Մնացականյանը դեպքի վայրում լրագրողներին ասաց, որ ռումբերի մասին ահազանգից հետո Արտակարգ իրավիճակների նախարարության և ոստիկանության կինոլոգները շենքի տարածքում որևէ վտանգավոր բան չեն հայտնաբերել:
«Աշխատել է երեք կինոլոգիական խումբ, աշխատանքի արդյունքում որևէ վտանգավոր բան չի գտնվել: Աշխատանքներն ավարտվել են: «Մեգամոլ»-ն անցնելու է բնականոն աշխատանքի»,- ասաց նա:
«Մեգամոլ Արմենիայից» անվտանգ տարածք է դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։
Հիշեցնենք, որ սա օրվա ընթացքում արդեն երկրորդ ահազանգն էր՝ մոլերում ռումբի առկայության մասին։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ոստիկանությունից տեղեկություն էր ստացել թե՛ «Մեգամոլ Արմենիա», և թե՛ «Դալմա գարդեն մոլ» առևտրրի կենտրոններում ռումբեր լինելու մասին։ Ահազանգից հետո փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացրել էին տարհանում։ Մի քանի օր առաջ ևս մեկ ռումբի առկայության մասին ահազանգ հնչեց «Երևան մոլի» վերաբերյալ։ Այնտեղ ևս, պարզվեց՝ դա կեղծ էր։
Մանրամասն՝ տեսանյութում․