|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայտնել էինք, որ ԵՊՀ 3-րդ ուսումնական մասնաշենքից ուսանողներն ու դասախոսներն այսօր տարհանվել են, քանի որ ահազանգ էր ստացվել, որ մասնաշենքում պայթուցիկ սարք կա: Տարհանվել էր 2200 աշխատակից և ուսանող:
Yerkir.am-ը ԵՊՀ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կարեն Գրիգորյանից տեղեկացավ, որ ահազանգը կեղծ է եղել:
«Ահազանգը կեղծ էր, ուսանողներն ու աշխատակիցները վերադառնում են իրենց բնականոն գործին: Դեռևս չի հաջողվել պարզել, թե ով է եղել կեղծ ահազանգողը: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- ասաց նա: