|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Փետրվարի 3-ին, ժամը 12:21-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:
Պարզվել է, որ ահազանգը կեղծ էր. վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել»,- ասված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հայտարարության մեջ: