|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է երկրում վերջին շրջանում դարձյալ ակտիվացած Ստամբուլյան կոնվենցիայի թեմային։
Թուրքական Hürriyet-ի լրագրող Գիզեմ Քարաքըշի փոխանցմամբ՝ Էրդողանի նախագահությամբ տեղի ունեցած Արդարություն և զարգացում կուսակցության նահանգապետերի մասնակցությամբ նիստի ժամանակ հրահանգվել է վերանայել Ստամբուլյան կոնվենցիան։
«Աշխատեք, աչքի անցկացրեք։ Եթե ժողովուրդը ցանկանում է, չեղարկեք այն։ Եթե ժողովրդի պահանջը այն վերացնելն է, ըստ դրա որոշում կայացրեք։ Ժողովուրդն ինչպես ասի, այդպես էլ կլինի», - հրահանգել էր Էրդողանը։
Հիշեցնենք, որ Թուրքիան Ստամբուլյան կոնվենցիան ստորագրած և վավերացրած երկիրն է։
Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան» ստորագրել են ԵԽ անդամ 46 երկրներ, միայն ՌԴ-ն ու Ադրբեջանը այն չեն ստորագրել։ 33 երկիր վավերացրել է այն։ Մի շարք երկրներում՝ ներառյալ Հայաստանում, կոնվենցիան խիստ քննադատության է ենթարկվում մասնավորապես այնտեղ «գենդերային հավասարության» մասին դրույթների և «երրորդ սեռ» կոչվածի մասին դրույթների պատճառով։