|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ստամբուլի կոնվենցիան վերաբերում է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանը, բռնության դեպքերի հայտնաբերման մեխանիզմների, դրանց դեմ պայքարի մեխանիզմների սահմանմանը, ինչպես նաեւ բռնության կիրառման դեպքում կանանց իրավական օգնության ցուցաբերմանը: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Ստամբուլի կոնվենցիան չի ենթադրում միասեռական ամուսնությունների օրինականացում:Ծիծաղելի է նույնիսկ խոսել համասեռամոլների կողմից երեխաների որդեգրման իրավունքի ճանաչման մասին: Կոնվենցիան չի ենթադրում երրորդ սեռի ստեղծում, քանի որ այնտեղ հստակ նշված են «սեռ» եւ «գենդեր» հասկացությունները»,- նշել է Բադասյանը: