|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Եվրոպական Խորհրդարանը հունիսի 19-ին հաստատեց 2020թ․ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ ԵՄ տարբեր կառույցներին ուղղված հանձնարարականների փաստաթուղթը, որը ԵՄ համար ԱԼԳ գործընկերների հետ հարաբերությունների հետագա զարգացման հստակ քաղաքական ուղենիշներ է սահմանում. այս մասին հայտնում են «Լույս» հիմնադրամից։
Սույն վերլուծությամբ փորձել ենք համեմատել Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերին վերաբերող մեջբերումները՝ համապատասխանաբար 2017 և 2020 թվականների ԱԼԳ գագաթնաժողովներին ընդառաջ հրապարակված համանման փաստաթղթերից։ Համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող մի շարք հարցերի վերաբերյալ ԵՄ մոտեցումները 2017թ․ փաստաթղթի համեմատ բացասական փոփոխությունների են ենթարկվել։ Հատկապես մտահոգիչ են փաստաթղթում Արցախյան հակամարտության և առհասարակ ԱԼԳ տարածքում առկա հակամարտությունների մասով տրված գնահատականները։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ հայկական, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության տեսանկյունից այս փաստաթուղթն ընդհանուր առմամբ նահանջ է՝ 2017թ․ փաստաթղթի համեմատ։