|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 10-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում. այս մասին հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։
Եզրափակչում առաջին անգամ կմրցեն Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» և Հայաստանի առաջնության նորեկ «Նոան»։
Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են լուսաբանել հանդիպումը, կարող են մինչև հուլիսի 7-ը՝ ժամը 18:00, հաստատել իրենց մասնակցությունը՝ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկելով իրենց անուն-ազգանունը և լրատվամիջոցի անունը:
Ի տարբերություն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումների, եզրափակիչին կարող է ներկա լինել առավելագույնը 20 լրագրող + 10 ֆոտոթղթակից:
Հայտերի ավելի մեծ քանակի դեպքում առավելությունը կտրվի մրցաշրջանի ընթացքում Հայաստանի առաջնության և գավաթի խաղարկության հանդիպումները լուսաբանած լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Հանդիպման մուտքը՝ բժշկական դիմակներով և ձեռնոցներով: