|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հեռագրում ձեռագրով անձամբ է լրացումներ արել, ինչն ընդունված պրակտիկա է: Այս մասին տեղեկացրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գորգյանը:
Նա նշել է, որ Cher Nikol լրացումը խոսում է երկու երկրների առաջնորդների ջերմ եւ ընկերական հարաբերությունների մասին եւ հեռագրի թարգմանությունն էլ տրամադրվել է ֆրանսիական կողմից:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի զորակցության նամակում, որը հղվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին նշված էր «Պարոն Վարչապետ» այնուհետեւ ձեռագրով ավելացվել է «սիրելի Նիկոլ» գրությունը: Ֆրանսիայում դեսպանության ֆեյսբուքյան էջում ներկայացված է նամակը ֆրանսերեն եւ հայերեն տարբերակները, որտեղ էլ երեւում է:
