|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թեհրանի հյուսիսում գտնվող Sina Athar բժշկական կենտրոնում երեկ տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվն աճել է՝ հասնելով 19-ի։ Այս մասին հայտնում է BBC-ն, նշելով՝ երեկ հաղորդվել էր 13 զոհի մասին, բացի այդ կան նաև վիրավորներ։
Ըստ ԶԼՄ-ի տվյալների՝ հրշեջներին հաջողվել է փրկել 20 մարդու։
Տեղի ունեցածի առնչությամբ Թեհրանի փոխնահանգապետ Համիդ Ռեզա Գոուդարզին պետական հեռուստատեսության եթերում հայտարարություն է տարածել առ այն, որ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով։ Պայթյունից հետո հիվանդանոցի շենքում հրդեհ է սկսվել։