|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում գտնվող Քաղցկեղի ազգային ինստիտուտի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորվել է 47 մարդ: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ պայթյունի վայր է ուղարկվել 42 շտապօգնության մեքենա՝ վիրավորներին օգնություն ցուցաբերելու նպատակով, որոնց թվում եղել են բազմաթիվ այրվածքներով և կոտրվածքներով մարդիկ: Չորսը մնում են վերակենդանացման բաժանմունքում։ Մոտ 45 հիվանդ տեղափոխվել է այլ հիվանդանոցներ։Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունի պատճառ է դարձել Քաղցկեղի ազգային ինստիտուտի տարածքում կայանված ավտոմեքենայում գտնվող թթվածնային բալոնը: Պայթյունը մեծ վնասներ է հասցրել նաև հիվանդանոցի շենքին:
Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը վստահեցրել է, որ դեպքն ահաբեկչական գործողության հետևանք չէ: