|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Amad News նորությունների պորտալի ղեկավար Ռուհոլլա Զամը, որին կասկածում են օտարերկրյա հետախուզությունների հետ համագործակցության եւ հակակառավարական գործունեության մեջ, դատապարտվել Է մահապատժի: Հունիսի 30-ին այդ մասին հայտարարել Է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին:
«Նրա նկատմամբ մահապատժի դատավճիռ Է կայացվել»,- մեջբերում Է նրա խոսքը Tasnim գործակալությունը: Իսմայիլին հավելել Է, որ վճիռը վերջնական չԷ, իսկ նշանակում Է կարող Է գանգատարկվել:
Հոկտեսմբերի 14-ին IRNA գործակալությունը հրապարակել Էր տեղեկատվություն Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի կողմից Զամի ձերբակալման մասին:
Նա մեղադրվում Է հակակառավարական գործունեության եւ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետախուզությունների հետ համագործակցության մեջ:
Զամը հայտնի Է որպես իրանցի լրագրող եւ ակտիվիստ, որն իր գործունեությունը վարում Էր արտասահմանյան երկրներից: Նրա մշտական բնակության վայրը համարվում Էր Ֆրանսիան: Նա առանձնապես ակտիվորեն զբաղվել Է 2017 – 2018 թվականներին Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիաների լուսաբանմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: