|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ-ի քաղավիացիայի Դաշնային վարչությունը (FAA) սկսել է Boeing 737 MAX ինքնաթիռների փորձնական թռիչքներ իրականացնել ավելի քան մեկ տարի առաջ տեղի ունեցած երկու ավիավթարներից հետո. այս մասին հայտնում է CNBC-ն, նշելով՝ առաջին չվերթն իրականացվել է հունիսի 29-ի առավոտյան Սիեթլում, որտեղ գտնվում են Boeing-ի հիմնական արտադրական օբյեկտները: Իսկ մյուս թռիչքները տեղի կունենան երեք օրվա ընթացքում:
Այս առնչությամբ վարչությունում նշել են՝ մանրամասն վերլուծելու են ինքնաթիռների աշխատանքը. «Մենք կչեղարկենք թռիչքների արգելքը միայն այն ժամանակ, երբ համոզվենք, որ օդանավը համապատասխանում է սերտիֆիկացման չափանիշներին», - մանրամասնել են նրանք։
Հիշեցնենք՝ Boeing 737 Max ինքնաթիռները վթարի են ենթարկվել Ինդոնեզիայում և Եթովպիայում. վթարների արդյունքում 346 մարդ է մահացել: