|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Եթովպիայում վթարից հետո արգենտինացի օդաչուները հրաժարվում են Boeing 737 MAX-ով թռչել այնքան ժամանակ, մինչև ներկայացվեն վտանգների բացակայության երաշխիքներ. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` Եթովպիայի օդաչուների ասոցիացիային հղումով:
«Boeing 737 MAX օդանավերի հետ կապված վերջին երկու պատահարներով պայմանավորված` Արգենտինայի քաղաքացիական ավիացիայի ազգային վարչությանը և «Արգենտինական ավիաուղիներին» մենք խնդրել ենք նախազգուշական միջոցառումներ ձեռնարկելու մասին: Դրանք կերաշխավորեն անձնակազմի անդամների և ուղևորների անվտանգությունը»,- նշված է ասոցիացիայի հաղորդագրության մեջ: