|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Չինաստանի իշխանությունները անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն ԱՄՆ պաշտոնյաների դեմ՝ ի պատասխան պատժամիջոցների, որոնք վերջերս Վաշինգտոնը կիրառեց չինացի պաշտոնյաների նկատմամբ՝ կապված «Հոնկոնգյան ինքնավարության խախտման» հետ. հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Ժաո Լինցզյանը։
«Չինական կողմը որոշել է վիզային սահմանափակումներ կիրառել ԱՄՆ պաշտոնյաների համար, ովքեր անցանկալի գործողություններ են ձեռնարկել Հոնկոնգի հարցի վերաբերյալ», - ասել է նա՝ հերթական ճեպազրույցի ժամանակ:
Դիվանագետի խոսքով՝ Չինաստանի իշխանությունները չեն հանդուրժի այլ պետությունների միջամտությունը ՉԺՀ-ի ներքաղաքական հարցերին և հաստատակամորեն կհետևեն «մեկ երկիր՝ երկու համակարգ» սկզբունքին: «Ամերիկյան կողմի ջանքերը, որոնք փորձում են պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ, դատապարտված են ձախողման», - ամփոփեց Լիցզյանը: