|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է վերադարձնել Ղրիմը և նրա բնակիչներին երկիր. այս մասին հայտնում է Lenta.ru կայքը։
«Մենք կվերադարձնենք բոլորին. Մենք կվերադարձնենք Ղրիմը և նրա ժողովրդին: Մենք հավատում ենք դրան», - ասել է Զելենսկին Ղրիմի թաթարական ակտիվիստ Էդեմ Բեքիրովի հետ հարցազրույցում, ով նրան նվիրեց ղրիմ-թաթարական դրոշը։
Հունիսի 26-ին Ուկրաինան նշում է Ղրիմի թաթարական դրոշի օրը:
Ավելի վաղ, Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն ասել էր, որ Կիևը «եզակի հնարավորություն» ունի Ղրիմը վերադարձնելու համար: Նրա կարծիքով՝ նավթի գների անկման և Ռուսաստանում «խորը ճգնաժամի» պատճառով միջազգային համերաշխությունը կարող է աճել, ինչը Մոսկվային կստիպի «լքել Ղրիմը», ով, իբր, ի վիճակի չէ ֆինանսավորել: